Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ:



Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարը արժևորել է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզուբնքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռուդի Դեմոթն իր գոհունակությունն է հայտնել Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ քննարկումներ ունենալու կապակցությամբ: Նա խորհրդանշական է համարել, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։



Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկել են տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։



Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։