Իջևանի նախկին քաղաքապետին վարկաբեկող տեանյութերը համացանցից հեռացրել են

Իջևանի նախկին քաղաքապետին վարկաբեկող տեանյութերը համացանցից հեռացրել են

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին դեռ չի հաջողվել պարզել, թե ովքեր են իրեն վարկաբեկող տեսանյութերի տարածման հեղինակաները։ Ներսիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեսանյութերը համացանցից հեռացրել են։ «Այլևս հույս չունեմ, որ կբացահայտվի, թե այդ տեսանյութերի հեղինակներն ովքեր են եղել, տեսանյութերը հանված են, այժմ անհնար է պարզել, թե ով է այդ ամենի հեղինակը»,-ասաց նախկին քաղաքապետը։



Հիշեցնենք, որ Իջեւանում, երբ մեկնարկել էր նախընտրական քարոզարշավը, համացանցում անհայտ անձանց կողմից մոնտաժված եւ Ներսիսյանին վարկաբեկող բովանդակությամբ տեսանյութեր էին տարածվում: Դեռեւս նախորդ ընտրություններում համացանցում մեկ-երկու նման տեսանյութեր էին տարածվել, սակայն այս ընտրությունների նախապատրաստական շրջանում դրանց թիվը բազմապատկվել էր: Սեպտեմբերի 13-ին Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին երկու հոգի՝ նախկին քաղաքապետ Վարուժան Ներիսյանը և գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Վարդան Ղալումյանը։



Ներսիսյանը վստահ է, որ այդ տեսանյութերը իրենց բացասական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները իրեն ձայն չտվեցին։ Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործին, որը վերաբերում էր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնեական կեղծիքին, նա ասաց հետեւյալը. «Իմ դեմ հարուցված քրեական գործի նախաքննության մասին որեւէ տեղեկություն չունեմ: Ընդամենը քննիչը զանգել է, ես ասել եմ, որ գրավոր գրեք, որպեսզի գամ և ինչպես կարգն է այդ հարցաքննությունը անցկացվի, բայց մինչև հիմա որևէ տեղեկատավություն, գրություն և որևէ այլ ինֆորմացիա չունեմ»։