Իսրայելի ուժայինները ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդին

Իսրայելի ուժայինները ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդին

Իսրայելի ուժայինները Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են պաղեստինցի իսլամիստների ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հասան Յուսեֆին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «ЦАХАЛ»-ի մամուլի ծառայությանը:
Յուսեֆը մեղադրվում է ներկայիս ահաբեկչության ալիքը հրահրելու մեջ: Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության Բանակի ուժերը գործել են ШАБАК-ի (ներքին անվտանգության ծառայություն) հետ համատեղ: Ձերբակալությունն իրականացվել է Ռամալլից հարավ-արևմուտք գտնվող Բետունին բնակավայրում:
Համաձայն հրապարակված տեղեկության, ձերբակալության մասին որոշումը ընդունվել է վերջին շաբաթներին Յուսեֆի կողմից արված արտահայտությունների հիման վրա: «Նա հրապարակայնորեն խրախուսում և ոգեկոչում էր իսրայլցիների վրա հարձակումները», - ասված է հաղորդագրության մեջ: