Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Ուկրաինայում կայացած ընտրությունները

Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Ուկրաինայում կայացած ընտրությունները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում կայացած ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը «ընդգծել են ընտրությունների ընթացքում առկա ժողովրդավարական և թափանցիկ մթնոլորտը, ինչը հաստատվել է միջազգային դիտորդների կողմից»:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Դոնբասում իրավիճակը և ընդգծել են Ռուսաստանի կողմից մինսկյան համաձայնությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը: