Իսլամիստները հրապարակել են սեռական ստրուկների գնացուցակը. ՄԱԿ

Իսլամիստները հրապարակել են սեռական ստրուկների գնացուցակը. ՄԱԿ

Ռազմական հակամարտություններում սեռական բռնությունների հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները տարածել են ստրուկների` գերևարած կանանց և երեխաների գնացուցակը: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Bloomberg» գործակալությանը:



Բանգուրան տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Իրաքում, իր ձեռքն ընկել է «Իսլամական պետության» կողմից հրապարակված բրյոշուրի պատճեն, որում նշված են ստրուկ-երեխաների գները: «Աղջիկներով առևտուր են անում, ինչպես նավթով: Նրանցից յուրաքանչյուրին վաճառում և գնում են հինգից վեց տղամարդիկ: Երբեմն գրոհայինները վաճառու են աղջիկներին նրանց ընտանիքներին հազար դոլարով», - ասել է ՄԱԿ ներկայացուցիչը: Նա մանրամասնել է, որ մեկից մինչև ինը տարեկան տղաներն ու աղջիկներն ու գնահատվում են յուրաքանչյուրը 165 դոլար, իսկ 10 – 16 տարեկանները` վաճառվում են 125-ական դոլարով: Ընդ որում, սկզբում ստրուկներին իրենց համա ընտրում են «Իսլամական պետության» առաջնորդները, իսկ մնացածներին հանում են աճուրդի: Այն գերիները, որոնք այդ կերպ չեն վաճառվում, իսլամիստներին առաջարկում են կազմված գնացուցակի համաձայն: