Նախկին մարզպետը նոր գործից գոհ է

Նախկին մարզպետը նոր գործից գոհ է

Վայոց Ձորի նախկին մարզպետ, անցած տարվա հոկտեմբերից Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Էդգար Ղազարյանը երեկ անակնկալ հայտնվել էր Ազգային ժողովում: Ո՞րն է այցի նպատակը, հարցրինք դեսպանին, բայց Ղազարյանը չցանկացավ պատասխանել, նրան «օգնության» հասավ Սամվել Ֆարմանյանը, որի հետ կանգնած էր դեսպանը: Ապա նախօրեին ՄԻՊ-ին դասեր տված Ֆարմանյանն սկսեց լուսավորել մեզ, թե կա այդպիսի ավանդույթ, եւ դեսպանները պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են ունենում խորհրդարանականների հետ: Ղազարյանը գոհ էր դեսպանի իր աշխատանքից։ Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն հեռացավ։ Խոսակցություններ կային, որ նրա եւ Ջերմուկի տերուտիրական Աշոտ Արսենյանի ջրերը մի առվով չեն հոսում, բայց աշխատանքից ազատվելու բուն պատճառն ընտրությունների նախօրեին Գագիկ Ծառուկյանի հասցեին ասված տհաճ խոսքերն էին: