Գայլն ի՞նչ կանի. մեզ կուտի

Գայլն ի՞նչ կանի. մեզ կուտի


Թատերական հրապարակը դարձավ Ազատության հրապարակ:



Մտածեցին, մտածեցին՝ բա որտե՞ղ ստեղծեն Թատերական հրապարակ, վերջը որոշեցին Ազգային ժողովում ստեղծել: Հիմա արդեն ԱԺ-ում այն գործում է՝ Ազգային թատերական ժողովն իր   «թատերական պլաշադկայով»: 



Ցիրկն էլ քանդեցին ու էլի՜ մտածեցին:



Բա այսքան պրոֆեսիոնալ լարաղացներն ու՞ր են գնալու:



Էլի՜ մտածեցին ու բոլորին բերեցին լցրին Ազգային ժողովի ցիրկ:



Հիմա որոշել են գազանանոցը փակել: Փակել ու միանգամից ԱԺ- ում կենտրոնացնել այս երեք հաստատությունը:



Նման պարագայում կերի հարց է առաջանալու: «Կերն էլ բոլ է, մեզ կուտեն, հետո Սփյուռքի նախարարը տուն կկանչի մնացած գառնուկներին և անուշ կանեն »:  



Մարդիկ ԱԺ-ի եռամիասնություն շենքին նայելով, վախվորած իրար կհարցնեն՝



Գայլն ի՞նչ կանի.



մե՜զ կուտի: 



Հասմիկ Բաբաջանյան