Ռուս դիվանագետը ձևակերպել է Լոնդոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների իրական ձևաչափը

Ռուս դիվանագետը ձևակերպել է Լոնդոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների իրական ձևաչափը

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն այն միտքն է հայտնել, թե Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը գործնականում վերացել է և միակ բնագավառը, որում համագործակցությունը շարունակվում է նախկին մակարդակի վրա, դա մշակույթն է: Այս մասինն հաղորդում է «lenta.ru»-ն:



Դեսպանի խոսքերով, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարել են Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունների պատճառով: Նա պատմել է, որ վերջերս բրիտանական ԱԳՆ-ում հայցին՝ կապված Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին ավիահարվածներ հասցնելու համար հետախուզական տվյալներ փոխանցելու հետ, պատասխանել են մերժմամբ: