Արջը հարձակվել է 2 դպրոցականների վրա

Արջը հարձակվել է 2 դպրոցականների վրա

8 և 12 տարեկան երեխաները հոսպիտալացվել են՝ արջի հարձակման հետևանքով: Vesti-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Պրիմորյեում: Երեխաների մոտ առկա են գլխի, ձեռքերի ու ոտքերի շրջանում կծած վերքեր, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի բնակիչները կրակել ու սպանել են գազանին:



Սոցկայքերում տարածված տեղեկատվության համաձայն, սկզբում արջը հարձակվել է 8 տարեկան տղայի վրա, տեսնելով այս, 12-ամյա ընկերը սկսել է քարեր շպրտել արջի ուղղությամբ, այդ ժամանակ հարձակման թիրախ է դարձել նաև ինքը:



Տեղի որսորդների խոսքերով, այս տարի արջերի մասսայական մոտեցում կա բնակելի վայրերին, ինչը բացատրվում է կերի բացակայությամբ: Խաբարովսկի հյուսիսում անտառային կաղինի ու մրգերի աղքատիկ բերքը արջերին ուղարկում են կերի որոնումների մինչև հարավ: Նրանք կշտանալու ու քուն մտնելու փոխարեն, ողջ ժամանակ կեր են փնտրում, ինչից էլ դառնում են ագրեսիվ: Պրիմորյեում անգամ արգելել են մանկապարտեզներում ու այգիներում ցերեկային զբոսանքները, սունկ հավաքողները ևս անտառի մոտով չեն անցնում: