«Չորրորդ իշխանություն». Առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր ամուսինը կդառնա ԱԺ պատգամավոր

«Չորրորդ իշխանություն». Առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր ամուսինը կդառնա ԱԺ պատգամավոր

««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին։ Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ագգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանի «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ, Աջափնյակի թաղապետի տեղակալ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։