«Ժամանակ». Սիլվա Համբարձումյանի գործերը թարսվել են

«Ժամանակ». Սիլվա Համբարձումյանի գործերը թարսվել են

«Ժամանակ» թերթը գրում է, որ կին գործարար Սիլվա Համբարձումյանի գործերը, կարելի է ասել, թարսվել են։ Ամիսներ առաջ դատարանը սնանկ ճանաչեց նրա բիզնեսներից մեկը՝ Երիցյաններից ձեռք բերած նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հացի գործարանը, որը նա վերանվանել էր «Կալաչ»։ «Իսկ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքում հանքարդյունաբերությամբ զբաղվող նրա՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեստմենթս Քոուքեյժիա» ՍՊ ընկերությունը։ Նշենք, որ 2004-ից գործող այս ընկերությունում նա համասեփականտեր է՝ ԱՄՆ քաղաքացիներ Թրեյսի Էլիս Ուևերի և Գրիշա Գևորքյանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։