«Չորրորդ իշխանություն». «Հանրապետականներից պրծանք, հիմա Էլ դուք». մանկավարժները չեն ընկրկել Արմեն Ռուստամյանի հորդորներին

«Չորրորդ իշխանություն». «Հանրապետականներից պրծանք, հիմա Էլ դուք». մանկավարժները չեն ընկրկել Արմեն Ռուստամյանի հորդորներին

««ՉԻ» տեղեկություններով՝ կիրակի օրը դաշնակցականների մի խումբ Աժ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման կայացման մեջ մեծ ներդրում է ունեցել նաև դաշնակցական գյուղապետ Մանվել Հայրապետյանը, որի բոլոր հարազատները ներգրավված են ընտրական հանձնաժողովներում։

Հարկ է նշել, որ ի պատասխան Արմեն Ռուստամյանի «այո» ասելու հորդոր-խնդրանքին, մանկավարժներից համարձակները նշել են, որ իրենք «ոչ» են ասելու սահմանադրական հանրաքվեին։ «Հանրապետականներից պրծանք, հիմա Էլ դուք», զայրացել են գյուղի դպրոցի մանկավարժները։ Ի դեպ, Բերքանուշի դպրոցում սովորում են նաև Բաղրամյան գյուղի երեխաները»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում