Որքա՞ն է ծախսում Գերմանիան փախստականներին ընդունելու վրա

Որքա՞ն է ծախսում Գերմանիան փախստականներին ընդունելու վրա

Գերմանիայում փախստականների մշտապես աճող հոսքը կարող է երկրի քաղաքներին և դաշնային հողերին արժենալ 16 մլրդ եվրո: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «The Local:»-ին
Այս թիվը զգալիորեն գերազանցում է փախստականների ճգնաժամիլուծման համար պետության կողմից հատկացված միջոցները: Համաձայն գերմանական քաղաքների Ընկերակցության զեկույցի տվյալների, 500 000 նոր վերաբնակները պետությանը կարժենան 7 մլրդ եվրո, իսկ 1,2 մլն փախստականները՝ 16 մլրդ եվրո:
Նշվում է, որ այս թվերը շատ ավելին են, քան տեղի իխանություններին կանցլեր Անգելա Մերկելի կողմից խոստացված դաշնային բյուջեից հատկացվելիք միջոցները: Կանցլերը խոստացել էր դաշնային հողերին մեկ փախստականի հաշվարկով հատկացնել ամսեկան 670-ական եվրո:
Խնդիրը նաև նրանում է, որ չկա միասնական ռեգլամենտ այն բանի վերաբերյալ, թե ինչպես պիտի բաշխվեն միջոցները տեղի իշխանությունների միջև, որոնք զբաղված են փախստականների հոգսերով: