Ըստ Մոգերինիի, «Իսլամանակ պետության» դեմ պայքարի հաջողությունը կախված է Արևմուտքի և Ռուսաստանի ջանքերի համատեղումից

Ըստ Մոգերինիի, «Իսլամանակ պետության» դեմ պայքարի հաջողությունը կախված է Արևմուտքի և Ռուսաստանի ջանքերի համատեղումից

ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ միության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների պլանային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ընդհանուր դիրքորոշում ունեն Սիրիայում իրավիճակի շուրջ: Այդ մասին հաղորդում է ТАСС -ը:



Ըստ Մոգերինիի, այդ ընդհանրությունը վերաբերում է «Իսլամանակ պետություն» խմբավորման, ինչպես նաև ՄԱԿ կողմից ահաբեկչական ճանաչված մյուս կազմակերպությունների դեմ պայքարում դրսևորված դիրքորոշմանը:
«Սիրիայում վարվող ռազմական գործողությունները պետք է ուղղված լինեն «Իսլամանակ պետություն» խմբավորման, ինչպես նաև ՄԱԿ կողմից ահաբեկչական ճանաչված մյուս կազմակերպությունների դեմ: Այդ հարցում Եվրամիությունը, ԱՄՆ-ը և Ռուսաստանն ընդհանուր դիրքորոշում ունեն, սակայն բոլոր ռազմական ջանքերը պետք է կրեն կոորդինացված բնույթ, հակառակ դեպքում կարող են լինել շատ վտանգավոր հետևանքներ՝ ինչպես քաղաքական,այնպես էլ ռազմական բնույթի», - ասել է Մոգերինին: