Պենտագոնը ձեռնամուխ է եղել ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու երկրորդ փուլին

Պենտագոնը ձեռնամուխ է եղել ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու երկրորդ փուլին

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել «Fearless Guardian» առաքելության շրջանակներում ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու և սպառազինելու փուլին: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Դա հանդիսանում է Ուկրաինային երկարաժամկետ ռազմական բարեփոխումների իրականացման շրջանակներում օգնություն ցուցաբերելու մեր ջանքերի մի մասը, որի նպատակը զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև պաշտպանության ոլորտի ներքին հնարավորությունների մեծացումը», - ասել է պենտագոնի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, տվյալ փուլում իրականացվում է Ուկրաինայի ՊՆ հինգ գումարտակների զինծառայողների նախապատրաստման գործընթացը: