«Իսլամական պետություն»-ը իր վրա է վերցրել Հոմսի կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն»-ը իր վրա է վերցրել Հոմսի կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել դեկտեմբերի 12-ին Հոմսում իրականացված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:



Ահաբեկչության արդյունքում զոհվել է 16 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում հիվանդանոցի մոտ մահապարտի կողմից ավտոմոբիլում ռումբի ակտիվացման միջոցով: Երկրորդ պայթյունը որոշ ժամանակ անց տեղի է ունեցել գազի բալոնի դետոնացիայի արդյունքում:
Մինչ այդ հաղորդվում էր 22 զոհվածի և ավելի քան 140 վիրավորների մասին: Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է այն բանից հետո, երբ սիրիական կառավարական զորքերը «Իսլամական պետություն»-ից ազատել են Հոմսի արևմտյան մասը: