Աշխատանքից ազատված պատմության ուսուցչին հրավիրեցին աշխատանքի

Աշխատանքից ազատված պատմության ուսուցչին հրավիրեցին աշխատանքի


Ընտրակեղծիքների դեմ պայքարող պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանին, երբ ազատեցին աշխատանքից, ցանկացած ազնիվ մարդու սիրտ հաստատ դառնացավ:



Ես անճարակության ու ափսոսանքի զգացում ունեցա: Նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ, ով պայքարում է արդարության համար:



Այսօր, այս տխուր ու անարև օրը մի տեսակ արև ճառագեց, երբ Կարպիսի ֆեսբուքյան էջում կարդացի, որ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նրան համագործակցության է հրավիրել.



«Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ: Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»:



Զուր չէ, որ ճեմարանը Հայաստանում եզակի համբավ ու վարկանիշ ունի: Պատճառն այն է, որ նա մաքուր ադամանդը երբևէ թույլ չի տալիս, որ խառնվի կեղծ փայլով լուսատուների հետ: Այն վերցնում ու ճաճանչող փայլը ի ցույց է դնում կեղծ փայլերի հետ ու զանազանելու յուրօրինակ առաջարկ անում:



Հանրության սերն ու շնորհակալությունը Ճեմարանին, որ ինքը ևս իր քայլով ապացուցեց, որ մեր երկրում դեռ կան ուսումնական հաստատություններ, որոնք փնտրում են ազնիվ քաղաքացիներ:



Հասմիկ Բաբաջանյան