Քեմերոնը ԵՄ-ին զիջումների է գնում. Independent

Քեմերոնը ԵՄ-ին զիջումների է գնում. Independent

Բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը գրում է, որ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարվել Մեծ Բրիտանիայում աշխատող ԵՄ քաղաքացիների համար նախատեսվող նպաստների վճարման քառամյա արգելքը մտցնելուց, ինչը հանդիսանում է ԵՄ հետ բանակցություններում նրա պահանջների հիմնական կետերից մեկը: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:



Բրիտանական պարբերականը նշում է, որ այդ կերպ վարչապետը ԵՄ-ին հասկացնել կտա, որ դեկտեմբերի 17-ին կայանալիք գագաթաժողովում ինքը պատրաստ է փոխզիջումների և այլընտրանքային առաջարկների:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն կարող է Մեծ Բրիտանիային տրամադրել ժամանակավորապես ազատ տեղաշարժման սկզբունքի ազդեցությունից դուրս գալու հնարավորություն: