Ըստ «Amnesty International»-ի, Ռուսաստանը Սիրիայում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ

Ըստ «Amnesty International»-ի, Ռուսաստանը Սիրիայում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած վերջին ներհաշվետվությունում նշվում է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածները սեպտեմբերի վերջից խլել են առնվազն 200 խաղաղ բնակչի կյանք և հանգեցրել մասշտաբային ու չարդարացված ավերածությունների: Այս մասին հաղորդում է «newsru.co.il»-ը:



Հաշվետվությունը հիմնված է 16 ականատեսների ու բժիշկների, ինչպես նաև իրավապաշտպան խմբերի հետ հարցազրույցների վրա:
«Amnesty International»-ը վերլուծել է Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի՝ սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած 25 ավիահարվածները 5 շրջաններում՝ Հոմսում, Համայում, Իդլիբում, Լաթաքիայում և Հալեպում:



Հաշվետվությունում «Amnesty International»-ն առանձնացնում է 6 ավիահարված, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, թեև մերձակայքում որևէ ակնհայտ ռազմական թիրախ չի եղել:
Մասնավորապես, ավիահարվածներ են բաժին հասել բնակելի տներին, հիվանդանոցին, շուկային ու մզկիթին: Այսպես, նոյեմբերի 29-ին զոհվել է 49 խաղաղ բնակիչ և ավելի մեծ թվով մարդիկ՝ տուժել, երբ երեք արկ ընկել է Իդլիբ գավառի Արիխա քաղաքի շուկայի վրա:



Ըստ կազմակերպության՝ այս ամենը վկայում է, որ ՌԴ-ն կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ: