2 պայթյուն Սիրիայում. Կան զոհեր ու վիրավորներ

2 պայթյուն Սիրիայում. Կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայում այսօր առավոտյան ևս երկու ուժգին պայթյուն են որոտացել, հայտնում է Tass-ը՝ հղում անելով սիրիական Ալ-Մայադին հեռուստաընկերությանը: Երկու ականապատված մեքենաներ պայթեցվել են սիրիական Խոլմ քաղաքում:



Պայթյունների հետևանքով Ազ-Զախրայում կան զոհեր ու տասնյակ վիրավորներ, որոնց մասին հստակ որևէ տեղեկատվություն այս պահին դեռ չի հաղորդվում: Ոստիկանությունն ու տեղի իշխանությունները կենտրոնացրել են ուժերը՝ զոհերի ինքնությունը պարզելու համար: