Բժիշկ-նախարարի սիրած մասնագիտական կենացը Ամանորին

Բժիշկ-նախարարի սիրած մասնագիտական կենացը Ամանորին

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ասում են, նախարարի պաշտոնում նույնպես պրակտիկ բժիշկ է. հարկ եղած դեպքում՝ կոստյումը հանում, սպիտակ խալաթ է հագնում ու մտնում վիրահատարան։



«Հա, ես պրակտիկ բժիշկ եմ։ Ես պարբերաբար լինում եմ հիվանդանոցում, էս վերջին ամսվա մեջ, իհարկե, ավելի քիչ եմ լինում, բայց կարող եմ ասել, որ այսօր շատ ակտիվ կլինիկական աշխատանք չեմ կարող իրականացնել, ինչպես անում էի մինչև պաշտոնի գալը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ նշելով, որ բժշկությունն իր առօրյան է, և եթե անգամ վիրահատությանը ուղիղ մասնակցություն էլ չի ունենում, գոնե կոսնիլումների տեսքով մասնակցում է։



Բժիշկ նախարարից նաև հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր ամանորյա բարեմաղթանքը, արդյոք մասնագիտական բնույթի կենացներ ասո՞ւմ է Նոր տարուն։



«Ձեզ կցանկանամ պինդ տղամարդու առողջություն, օրինակ։ Էդ իմ սիրած կենացներից մեկն է»,-բարեմաղթեց պարոն Մուրադյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ