Պան Գի Մունը արձագանքել է Սաուդյան Արաբիայում 47 դատապարտյալների մահապատժին

Պան Գի Մունը արձագանքել է Սաուդյան Արաբիայում 47 դատապարտյալների մահապատժին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգված է Սաուդյան Արաբիայում 47 դատապարտյալների մահապատժի փաստով, որոնց թվում է շիայական քարոզիչ Նիմրա ալ-Նիմրան: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն:



Դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ըստ վերջինիս, Պան Գի Մունն այն համոզման է, որ պատժի բարձրագույն միջոցը անընդունելի է:



Դյուժարիկի խոսքերով, թագավորության իշխանությունների կայացրած վճռի արդարությունը բազմաթիվ հարցականներ է առաջացնում:
« Նիմրա ալ-Նիմրան և մի շարք այլ մահապատժի ենթարկվածներ դատապարտվել են այնպիսի դատական գործընթացի արդյունքում, որը լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ կապված մեղադրանքների և գործընթացի արդարության հետ», - ասված է հայտարարության մեջ:



Դյուժարիկը հավելել է, որ Պան Գի Մունը բազմիցս բարձրացրել է ալ-Նիմրայի հարցը Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, կոչ անելով հրաժարվել մահապատժից: