Հայտնի են դարձել միջսիրիական բանակցությունների մեկնարկի ժամկետն ու տեղը

Հայտնի են դարձել միջսիրիական բանակցությունների մեկնարկի ժամկետն ու տեղը

ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրայի գրասենյակից հայտնել են, որ միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը տեղի կունենա Ժնևում, հունվարի 25-ին: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:



«Հատուկ բանագնացը մտադիր է ավարտել խորհրդակցությունները 2016-ի հունվարի սկզբին այն բանի համար, որպեսզի սկսի միջսիրիական բանակցությունների նոր փուլը հունվարի 25-ին Ժնևում», - ասված է փատաթղթում:



Դե Միստուրան պլանավորում է հունվարի սկզբին ավարտել խորհրդակցությունները կակպված բանակցություններին իշխանությունների և ընդդիմության պատվիրակությունների կազմավորման հետ: