Նորվեգիայում փախստականների աճը հանգեցնում է հրազենի վաճառքի ավելացման

Նորվեգիայում փախստականների աճը հանգեցնում է հրազենի վաճառքի ավելացման

Հունվարի 3-ին նորվեգական FlashNord գործակալությունը՝ հղում անելով երկրի միգրացիոն ծառայությանը հրապարակել է տեղեկություն, ըստ որի թագավորության սահմանամերձ քաղաքներում միգրացիոն հոսքի ավելացմամբ պայմանավորված՝ ազգաբնակչության շրջանում մեծացել է հրազենի վաճառքի ծավալները: Այդ մասին հաղորդում է gazeta.ru –ն:
«Տեղաբնակները դժգոհում են Ծննդյան տոներին և քրիստոնեական այլ տոներին որոշ փախաստականների կողմից անհամարժեք գործողություններ կատարելու իրողությունից: Դրանից բացի, գրանցվել է փախստականների հետ կոնֆլիկտների լուծման դեպքերում հրազենի կիրառման դեպքերի աճ», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հրազենի կիրառման աճը կազմել է մոտ 50%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2015-ի օգոստոսից Նորվեգիա է ներթափանցել մոտ 5 հազար ապաստանի մուտք խնդրողներ: