«Միլան»-ը կանգնած է կադրային լուրջ փոփոխությունների առջև

«Միլան»-ը կանգնած է կադրային լուրջ փոփոխությունների առջև

Իտալական «Միլան»-ի տնօրինությունը մտադիր է ձմեռային տրանսֆերների օրերին լուրջ փոփոխություններ կատարել կազմում։ Այդ մասին հաղորդում է sports.ru-ն:



Ալեսիո Չերչին և Մարիո Բալոտելին որոնք «ռոսսոներիներ»-ի կազմում հանդես են գալիս վարձակալական հիմունքներով, կվերադառնան իրենց ակումբներ՝ առաջինը՝Մադրիդի «Ատլետիկո»,իսկ երկրորդը՝ «Լիվերպուլ»:
Նոր պայմանագիր չի առաջարկվի նաև Ալեքսին, Ֆիլիպ Մեքսեսին, Քրիստիան Սապատային ու Անտոնիո Նոչերինոյին։



Նշված ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը լրանում է 2016թ.։ Նրանք «Միլան»-ից կհեռանան ազատ գործակալի կարգավիճակով։