Քլոե Քարդաշյանը շնորհավորել է հայերի Սուրբ ծնունդը

Քլոե Քարդաշյանը շնորհավորել է հայերի Սուրբ ծնունդը

Հանրահայտ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյանի քույրը, Instagram-ի իր էջում Merry Armenian Christmas մակագրությամբ լուսանկար է հրապարակել, որով շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը:



Նա լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել, որտեղ նշել է հետևյալը․ «Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը, ինչպես նաև Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին: Աստվածհայտնությունը եկեղեցիների կողմից տոնում են մինչև այն պահը, երբ իմաստուններն այցելում են Հիսուսին: Որոշ եկեղեցիներ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին, տոնում են նաև Հիսուսի մկրտությունը»: