«ՀԺ». Հայկական կողմի քայլերը խիստ գաղտնի են պահվում

«ՀԺ». Հայկական կողմի քայլերը խիստ գաղտնի են պահվում

«ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, որ դեռ 1 ամիս առաջ վստահաբար պնդում Էին, թե անկախ ՀՀ-ի գործադրած ջանքերից՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հակահայ 2 բանաձեւերի ընդունումը կանխելու որեւէ շանս չկա, ոգեշնչված են։Հայկական կողմի քայլերը խիստ գաղտնի են պահվում, որպեսզի Ադրբեջանը հակաքայլեր չձեռնարկի։ Մեր տեղեկություններով, բանաձեւերը կանխելու մի քանի սցենար է մշակված նայած, թե իրադարձությունները եկող երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում ինչ հունով կընթանան։



Իսկ եթե, այդուամենայնիվ, չհաջողվի խայտառակ այդ փաստաթղթերի ընդունումը կանխել, հստակ պայման է դրված Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր Է դնելու լիազորությունները։ Այդուամենայնիվ, պատվիրակության շրջանում շանսեր տեսնում են, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցները չեն ընդունվի».- գրում է «Հայկական ժամանակը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: