Իզո՞ւր չարչարվեցին

Իզո՞ւր չարչարվեցին

Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առեւտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, եւ Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի եւ խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։ Մենք տեղեկացանք, որ այս «խրոխտ» պահվածքից ԲՀԿ գործարար թեւը զայրացել է, քանի որ հանրաքվեի անցկացմանն աջակցելուց հետո անհամբեր սպասում էր հատուցման պահին: Նրանք պատրաստվում են առաջիկայում խոսել կուսղեկավարի հետ։ «Որ էդքան պատերազմից հետո աջակցեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կողմ քվեարկեցինք կառավարության բյուջեին, հիմա ինչո՞ւ դերասանություն անենք, թե «ինքնանպատակ» չէ պաշտոն վերցնելը»,- ասաց գործարար պատգամավորներից մեկը: