Սուրճը լիարժեք վայելելու բանաձև

Սուրճը լիարժեք վայելելու բանաձև

Ինչպես վայելել սուրճը լիարժեք: Այս հարցը թերևս շատերին կզարմացնի, քանի որ սուրճ խմելու գործընթացը առաջին հայացքից շատ պարզ է` պատրաստել սուրճ, լցնել բաժակի մեջ և վայելել` միայնակ կամ ինչպես տվյալ պահին կստացվի: Սակայն ամեն ինչ այս պարզունակ գործողությամբ չի ավարտվում: Սուրճ վայելելու գործընթացի վրա լրջորեն ազդում են մի շարք գործոններ: Բրիտանացի գիտնականները, ովքեր սիրում են զարմացնել իրենց բացահայտումներով, այս անգամ էլ սուրճ խմելու բանաձև են մշակել, որը և ստորև ներկայացնում ենք.



M = 0.5 x F + (0.5 x E + 0.3 x P + 0.15 x C + 0.05 x T)



M- ըմպելիքից ստացած հաճույքի աստիճանն է



F- սուրճի համն ու բույրը



E- միջավայրը (աղմուկ, երաժշտություն, լուսավորություն)



P- վայրն է որտեղ խմում եք սուրճը (սրճարան, աշխատավայր)



C- շրջապատող մարդիկ



T- սուրճ խմելու ժամը (գիտնականների համոզմամբ` 11:00-ն իդեալական է սուրճ խմելու համար)



Անհասկանալի է մնում միայն այն, թե ինչ կփոխի այս բանաձևի իմացությունը սուրճի սիրահարների կյանքում:



Բարի լուս սիրելի ընթերցողներ, շարունակենք վայելել առավոտյան սուրճը միասին: «Հրապարակը» հաջող օր է մաղթում բոլորիդ: