Մենք սկյութ ենք. Վալերի Բրյուսով

Մենք սկյութ ենք. Վալերի Բրյուսով

Սկյութը



Տափաստանն եմ չափում
Վարգով իմ նժույգի,
Մոխիրդ կտամ քամուն
Ու՞ր ես ոսոխ, արի:



Ինձ է տափաստանը տրված,
Թե պատահի մեկը օտար՝
Կուրծքը կառնի արյուն,
Եւ- կկանգնի կուրգան:



Զրահ ունեմ հնամենի,
Սուր եւ երկու նիզակ,
Լարը երկար լայնաղեղի,
Իսկ նետերս- անբավ,



Ինձ է տափաստանը տրված:-
Նժույգս է վահանազարդ՝
Օձադրոշմ, փայլատ,
Կկուրացնի հրով, ահով
Ոսոխներիս բոլոր:



Բաղձանքս է- պիտ տիրանամ
Դշխոյին բյուզանդական.
Սեւաչվի է, հեռու երկրում,
Բայց կառնեմ սրով:



Կթռչենք մենք բազեի պես-
Զանգուլակների զնգոցով զնգուն,
Ո՞վ է հեռվում, եւ ո՞վ՝ մոտիկ.
-Քաշվիր մի կողմ ճամփից:-
Չէ՞, կրակի հետ է խաղում:



Մենք սկույթ ենք



Մենք նա ենք, ում մասին հելլենական ասքը
Թաքուն, դողը հազիվ զսպած, շշնջացել է, որ
Սերմն ենք Հերակլի եւ Եքիդնայի ծնունդը-
Կռիվ ենք ու մոլախենթ, մենք ենք -սկյութ:



Սեւ ծովի բոլորքը, տափաստանում արձակ
Չարքի նման էինք ճեպում –հանկարծական
Հայտնվելով արագ եւ սերմանում սարսափ՝
Մինչ Տիգրիսի ակունք եւ Իստրայի գետաբերան:



Մենք –վայրենի, արձակ՝ զարհուրանք ենք եղել՝
Մերթ՝ աստ, մերթ՝ անդ- շանթել իբրեւ կայծակ,
Մեզ խոնարհվել է Դարեհը գոռ, եւ թագուհուց
Մեր ընկճվել Կյուրոսը՝ փառքի ճանապարհին:



Մենք եղել.ենք վահան, նիզակ, կապարճ,
Աղեղ, նետեր, օղազրահ, սանձալկամ- քրքիջ,
Ասպատակում: Խրախճացել է բռի- հարբած
Խնջույքներում -մեր կենցաղը հարափոփոխ:



Սառնամանիքն է մեզ օրրել բքամրրիկ,
Ցուրտն է քշել բախտի հորձանուտներն ի վեր,
Գինու տիկն ենք բացել դաշույներով սուրսայր,
Մեր մազերին սառցաթելն է հյուսկեն -զրնգացել:



Գարեգինին դեղին-անդավաճան ընկեր- մեզ
Կորով է տվել եւ դաս: Գոտկատեղից կախված
Թասն է զրնգացել, երբ մարտի ենք նետվել,
Պղնձաթաս զարդով են մեզ անլաց դրել շիրիմ:



Հաջորդել են իրար օրերը ցոփ խնջույքների,
Մարտի, որսորդության եւ ստեղծվել է կերպար-
Հաճելի է եղել հլու ստրուկներին խոցել, երբ
Դեռ խարույկը չէր վառվել հոգեհացի ճաշի:



Կուրգաններում ահեղ՝ նժույգները հեծած,
Ավանդված է ինչպես մեր ապուպապից,
Հավերժ քուն են մտած արքաները զորեղ
Եւ բաղձում են անվերջ հաղթանակի փառքեր:



Մշակել են երբեմն պարմանիները մեր
Վագր արծաթե, ոսկրե նժույգ- կույսին նվեր՝
Խարույկներից մի քիչ հեռու նստած, երբ որ
Քաղցր արբեցումի նինջն է հյուրին պատել:



...Կամ խստադեմ քրմի շուրջը խմբված,
Ջահի լույսով երեր եւ ծխամած-տրված
Պարերին խենթ, խրախճացել ենք երկար եւ
Մոլեգին երգել հիմներ՝ վասն Կուռքի:



Թարգմ.՝ Վահրամ Աթանեսյան