Հնարավոր է՝ կոալիցիա չլինի. Կիրո Մանոյան

Հնարավոր է՝ կոալիցիա չլինի. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին հարցրեցին նաեւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու մասին: Նա արձագանքեց, որ Դաշնակցությանը լրագրողները լավ չեն ճանաչում եւ հիշեցրեց, որ ժամանակին պատրաստ էին համագործակցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ իրենց ընկերները բանտում էին: Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ երբ 2007թ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, իրենք նրան ընդունեցին իրենց գրասենյակում:



Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությունների հետ համագործակցությանը, նա տեղեկացրել է, իրենք այժմ բանակցում են եւ համագործակցությունը հնարավոր կլինի՝ կախված այն բանից, թե ինչպիսի պայմաններ կլինեն: Կիրո Մանոյանն ասաց, որ հնարավոր է՝ կոալիցիա չլինի: