Հեղինե, մեկ դու՛ ես խեղճ, մեկ էլ մյու՛ս պատգամավորները...

Հեղինե, մեկ դու՛ ես խեղճ, մեկ էլ մյու՛ս պատգամավորները...

Ազգային ժողովում Հեղինե Բիշարյանի ելույթներն ըմբոշխնելուց հետո անգամ մոռանում եմ, որ նա Հեղինե Բիշարյանն է ու քիչ է մնում ասեմ՝ ջա՜ն, Հեղինե ջա՜ն, էդ ո՞նց ես ժողովրդի շահերը ինքնամոռաց կերպով պահում: Էդ ո՜նց ես նրա ցավը հասկանում:



Հենց էդ մտքերի մեջ էի, երբ Հեղինե Բիշարյանը, ներողություն խնդրելով պատգամավորներից, ասաց.



-Մեր խեղճ պատգամավորները...



Պատգամավորները խեղջ են, որ միայն նախագիծ են քվեարկում, ծախսվող գումարներին տեղյակ չեն...



Բա որ պատգամավորը խեղճ է , Հեղինե, ժողովուրդն ի՞նչ է...



Մտովի փնտրում էի մի խեղճ պատգամավորի, չէի գտնում:



Բոլորն ապահովված, «տաք գոլորշի է ելնում նրանցից»: Մեկին չգտա, որ խեղջ լինի: Ինքս ինձ մտովի ասում էի՝ Հեղինե, մեկ դու ես խեղճ, մեկ էլ մյուս պատգամավորները...



Լավ է, որ հաջորդ ելույթ ունեցող Միքայել Մելքումյանն ասաց.



-Համաձայն չեմ Հեղինեի հետ: Ազգային ժողովում խեղճ պատգամավոր չկա:



Ասաց ու այնպես խորհրդավոր ժպտաց...



Աչքիս էլ ոչինչ չերևաց, միայն «խեղճ Հեղինեի» կարմիր շրջազգեստն էր խեղճ- խեղճ փայլում...



Հասմիկ Բաբաջանյան