Ոչ վստահ է, ոչ էլ՝ հակառակը

Ոչ վստահ է, ոչ էլ՝ հակառակը

Սերժ Սարգսյանը որոշել է գալիք ընտրություններից առաջ ոչ մեկի սիրտը չկոտրել ու շռայլ խոստումներ է տվել մականունավոր պատգամավորներին ու քաղաքական տանիքից զրկված ԲՀԿ-ականներին: Թեեւ հիասթափեցրել է, որ հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենալու, բայց խոստացել է անգործ չթողնել, եթե, իհարկե, հավատարիմ մնան իրեն: Նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն իր գյուղում ուրախ հայտարարել է, թե ինքն անգործ չի մնալու: Հաջորդ խորհրդարանի «անցանկալիների» շարքում մեկ այլ արմավիրցի պատգամավոր էլ կա՝ Նահապետ Գեւորգյանը (Նովոն)։ «Էդ ասողներն ովքե՞ր են»,- հարցով պատասխանեց մեր հարցին Գեւորգյանը։ Վստա՞հ եք, որ լինելու եք։ «Ես ոչ վստահ եմ, ոչ էլ հակառակը, էդ ընդգրկողներից հարցրեք»: