«Ժողովուրդ». Զորամասից ինքնակամ հեռացած զինվորը առողջական խնդիրներ է ունեցել

«Ժողովուրդ». Զորամասից ինքնակամ հեռացած զինվորը առողջական խնդիրներ է ունեցել

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր: Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել: Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել եւ անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ: Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը եւ գնացել տուն: Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան` Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել. նրա թեւը պարբերաբար դուրս է ընկնում: Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ հերթական անգամ թեւը դուրս ընկնելուց հետո նա, այլեւս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել եւ գնացել է տուն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: