Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման լուրերը հերքվում են

Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման լուրերը հերքվում են

Հայազգի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի խոսնակ Նատալիա Կորնեեւան հերքել է նրա հոսպիտալացման լուրը: Այս մասին հայտնում է РЕН-ТВ-ն: «Արմեն Բորիսովիչի մոտ սեզոնային գրիպ է: Նա այժմ գտնվում է տանը»,- հայտնել է մամուլի խոսնակը:



Ավելի վաղ LifeNews-ը հայտնել էր, որ դերասանը սրտի շրջանում գանգատներով այսօր Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է: