«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը առաջին անգամ տեսչական ստուգումներ կանցկացնի կուսակցություններում

«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը առաջին անգամ տեսչական ստուգումներ կանցկացնի կուսակցություններում

Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. այս մասին «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից: Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են: Եւ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ «ԿՄ» օրենքն ԱԺ-ն ընդունի ձայների երկու-երրորդով` մինչեւ եկող տարվա ապրիլը: Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններ» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի:



Կարդացեք «Ժոովուրդ» թերթի այսօրվա համարում: