«Իրավունք». Փակվել է Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը

«Իրավունք». Փակվել է Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը

«Իրավունքի» տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքում փակվել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի փակման պատճառը պատկան մարմինների հայտնաբերած խախտումներն են։ Թե երբ նորից կգործի գազալցակայանը, ոչ ոք չգիտի, սակայն փաստ է գազալցակայաններում ստուգումները շարունակական բնույթ կունենան։



Գ. Այվազյանը նախկինում աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Նա եղել է Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն, ըստ լուրերի, Գագիկ Այվազյանն արդեն մեկ տարի է, որ այնտեղ չի աշխատում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ գլխավոր մեխանիկ դառնալու Այվազյանի փորձը նախորդ տարի ևս ձախողվել է»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։