Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:



Այս մասին հայտնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։



Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: