ՀՀ ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:



Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները և այդ շրջանակում կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը՝ նշելով, որ փոխգործակցության ծրագրերն իրագործվում են ողջ ծավալով:



Դեսպան Նովակովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով գոծընկերության մակարդակը, համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի ու կխորանա նաև երկու երկրների ավանդական գործակցության ընդլայնման շնորհիվ:



Վլադիմիր Գասպարյանը կարևորել է երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունների խորացումը հատկապես փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ և հավաստել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման՝ Հայաստանի ոստիկանության պատրաստակամությունը:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: