Ինքնազտված ընդդիմություն է ծնվում

Ինքնազտված ընդդիմություն է ծնվում

Իշխանությունից մերժում ստացած ու տրոհվող, մասունքների վերածվող ԲՀԿ-ն անառակ որդու վերադարձով կրկին մղվել է ընդդիմության դաշտ: Երեկ բոցաշունչ հայտարարություններ էր անում ոչ միայն կուսակցության ավերակների վրա թագավորող ղեկավարը, այլեւ Միքայել Մելքումյանը, որը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից բացահայտ նեղսրտում էր, թե ինչու իշխանությունն իրենց բանի տեղ չի դրել, իսկ հինգ հոգանոց ՀՅԴ-ի հետ կուսակցություն է կազմել:



Մարտի 14-ին Մելքումյանն այնպիսի բոցաշունչ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից, մինչեւ անգամ նետել. «Լսեք, թե ինչ եմ ասում, այդպես չեն աշխատում, եթե աշխատել չգիտեք, ասեք սովորացնենք»: Ելույթից հետո մեր լրագրողը Մ. Մելքումյանին հարցրել է՝ որոշեցիք նորից ընդդիմությո՞ւն դառնալ: ԲՀԿ-ականը հումորի է տվել. «Հա, որ չասեք մենակ Տիգրան Սարգսյանին եք քննադատում, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը չեք քննադատում»: Ի դեպ, կուսակցության ղեկավարն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ն 2017-ին «մաքուր ու ինքնազտված» ընդդիմադիր օրակարգով է մասնակցելու ընտրություններին: