Գազի գնից սեղանի շուրջ են խոսել

Գազի գնից սեղանի շուրջ են խոսել

Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի պատվին Վ. Պուտինի տված ճաշի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ։ Պուտինն ասել է, որ հանձնարարականները տրված են, ու ոչինչ չի խանգարում գազի գինը վերանայելուն: Ի դեպ, մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարները պայմանագիր են ստորագրել` ընդամենը մեկ եռամսյակի համար գազի գինը պահպանելու շուրջ, իսկ լավատեղյակները չեն բացառում, որ ապրիլի 1-ից կգործի նոր սակագին, որը կլինի բավականին էժան։ Վերջնական թիվն առայժմ որոշված չէ` դեռ բանակցում են, բայց «կլինի անհամեմատ էժան»: Արդյոք այդ էժանացումից այս անգամ կօգտվի՞ նաեւ շարքային սպառողը, դեռ պարզ չէ: