Բուժումը կշարունակվի Գերմանիայում

Բուժումը կշարունակվի Գերմանիայում

Գալուստ Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ նա, մեր տեղեկություններով, համալիր բուժզննման կենթարկվի ու կբուժվի Գերմանիայում։ ԱԺ նախագահը մեկնել է կարճատեւ արձակուրդ, որն անցկացնելու է արտասահմանում, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ վերջապես տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչությունը։ Մինչդեռ դեռեւս նախորդ շաբաթ էր մեզ հայտնի, որ Գալուստ Գրիգորիչը լավ չէ եւ պետք է մեկնի արտերկիր՝ բուժման։ Երբ ԱԺ լրատվության վարչության պետին դիմել էինք տեղեկատվությունը ճշտելու նպատակով, Սահակյանի արտերկիր մեկնելու մասին մեր լուրն Ա. Բաբայանն ապատեղեկատվություն էր որակել։