Ինքնաթիռի պայթյունի մասին լուրը ապատեղեկատվություն է

Ինքնաթիռի պայթյունի մասին լուրը ապատեղեկատվություն է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը հերքում է քիչ առաջ էլեկտրոնային կայքերով տարածված տեղեկությունն այն մասին, որ Զվարթնոց օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, և իրավապահ մարմինների աշխատակիցները եկել են այնտեղ, քանի որ օպերատիվ տեղեկություն են ստացել պայթյունի մասին։



Նշվում էր, որ տեղեկություն էր տարածվել, թե այսօր պայթելու է Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը:



«Նման բան չկա։ Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, ընդունում է և ճանապարհում է չվերթները։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների, ապա մեր կապը նրանց հետ մշտական է՝ ստացիոնար, և նրանց ներկայությունը օդանավակայանում արտառոց երևույթ չէ», - ասաց  խոսնակը։



Հարցին, թե հնարավոր է, որ ահազանգ է եղել, թե 20.45-ի Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ռումբ է տեղադրված, նա պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։