Վահրամ ջան, իմ սիրելի ամուսին...

Վահրամ ջան, իմ սիրելի ամուսին...

 



«Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անկեղծացավ.




«Ես բավականին ուշ եմ ամուսնացել՝ 30 տարեկանում և իմ կինը եղել է իմ ուսանողը: Շատ հետաքրքիր է, որ մեր համատեղ կյանքում ունեցել ունեցել ենք չորս երեխա... /Ինչու՞ էր հետաքրքիր, չհասկացա/: Երկու աղջիկս դեռ ծնված էին, կային, կան, երբ կինս ինձ դեռ ընկեր Բաղդասարյան էր ասում: Իմ շրջապատս գիտեր դա: Դժվար էր ադապտացվում: Իհարկե, մայրս դա հաղթահարեց... »



Բայց այս խոստովանությունից բացի է՛լ ավելի ինձ հիացրեց Կարմենի ֆեյսբուքյան ստատուսը: Հիացրեց, որովհետև ճճճ- երն ազդարարում էին, որ դա լուրջ չի ընդունում:



Ահա թե ինչ է գրում. «Ինձ ուղղակի հիացրեց Վահրամի խոստովանությունը, թե` երկրորդ աղջիկն էինք ունեցել, բայց կինս, որ իմ ուսանողուհին էր, ինձ դեռ ընկեր Բաղդասարյան էր ասում...ճճճ Ինչ նուրբ է, չէ՞....»



Այս նրբության մեջ հոգեբանական մի պահ է տանջում ինձ: Ինչպե՞ս կարելի է ուսուցչից, դասախոսից /չէ՞ որ կինն այդպես էր ընդունում, չէր հարմարվում/ երեխաներ ունենալ ու դժվարանալ ասել՝ Վահրամ ջան, իմ սիրելի ամուսին...



Ու դա հայերենում հարգա՞նք է կոչվում:



Հասմիկ Բաբաջանյան