Ախալցխայում աղոթել են Արցախում կռվող հայ զինվորների համար

Ախալցխայում աղոթել են Արցախում կռվող հայ զինվորների համար

Ապրիլի 3-ին Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա Պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված զինվորների եւ մեկ երեխայի համար, տեղեկացնում է a-info-ն:



Հոգեհանգստյան արարողությունից հետո ախալցխացիները աղոթել են Արցախի սահմանին կռվող հայ զինվորների համար: Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայ Հակոբի խոսքերով Ախալցխայի ժողովուրդը այս դժվարին օրերին Արցախի ժողովրդի կողքին է եւ հարկ եղած պարագայում օգնության ձեռք կմեկնի իր եղբայրներին: