Բաքուն ԼՂ-ի հետ բանակցություններ չի վարի

Բաքուն ԼՂ-ի հետ բանակցություններ չի վարի

Ադրբեջանը բանակցություններ կվարի միայն Հայաստանի հետ, որն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքները: Մինչ այժմ Հայաստանն է հանդես եկել որպես բանակցային կողմ ԼՂ հակամարտության կարգավորման համար, եւ այդպես կլինի նաեւ հետո: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հեքմիտ Հաջիեւը: Վերջինս իր խոսքում նաեւ նշել է, որ Բաքուն բանակցություններ չի վարի «ղարաբաղյան անջատողականների հետ»: