Երբ չեն ուզում հասկանալ, ականջակալն էլ չի փրկի

Երբ չեն ուզում հասկանալ, ականջակալն էլ չի փրկի

ՌԴ եւ ՀՀ վարչապետերի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը խորասուզված` հայերենով, առոգանությամբ եւ արագ կարդում էր իր ուղերձը, իսկ Մեդվեդեւի ականջակալը, պարզվեց, չէր աշխատում: Նա դնում-վերցնում էր այն, ժեստիկուլյացիայով փորձում էր Արգամիչին հասկացնել, որ ականջակալը չի աշխատում: Ամբողջ ընթացքում նա զբաղված էր չաշխատող ականջակալը սարքելու գործով, իսկ Արգամիչը խորասուզված էր ընթերցանության մեջ. չէր նկատել, որ Մեդվեդեւն սպասում է, որ ինքն ավարտի: Ի դեպ, ելույթի կեսին արդեն Մեդվեդեւը մերժեց իրեն «առաջարկված» նոր ականջակալը: Հետո ասաց, որ ամեն ինչ չէ, որ հասկանալի էր: Ի դեպ, ռուսական կողմի համար խնդիրների «իմաստը» բացատրել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ դրանից առաջ՝ կողմերի ընդլայնված հանդիպման ժամանակ, Հովիկ Աբրահամյանը։ Սակայն Բաքվում ունեցած ելույթից հասկացվեց, որ նա ոչինչ չի հասկացել։