virtual.org-ից մինչև վիրտուալ գագաթաժողով

virtual.org-ից մինչև վիրտուալ գագաթաժողով

Ադրբեջանական virtalaz.org կայքը ծավալուն անդրադարձ է կատարել քառօրյա պատերազմին եւ ստեղծված նոր իրավիճակին: Լրատվամիջոցը մի քանի հետաքրքրական մանրամասնություններ է ներկայացրել:



Ընդգծելով, որ պատերազմի վերսկսմանն առաջինն արձագանքել է Ռուսաստանը, մեկնաբանության մեջ այնուհետեւ ասվում է. ՛՛ Այժմ հայտնի է, որ ապրիլի 4-ի երեկոյան Ռուսաստանը կարողացել է մարտական գործողություններն առանց նախապայմանների դադարեցնելու համաձայնության բերել Հայաստանի ղեկավարությանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միջեւ անհապաղ հանդիպում է առաջարկել: Այդ առաջարկությունը սկզբում Բաքուն, հետո էլ Երեւանն է դրական պատասխան տվել՛: (http://virtualaz.org/bugun/67581 )



Այնուհետեւ լրատվամիջոցը հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Ղազախստանի նախագահի հետ, ապա որպես ստույգ փաստ նշում, որ ապրիլի 7-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում Իլհամ Ալիեւին է փոխանցել Մոսկվա այցելելու



ՌԴ նախագահի հրավերը: ՛՛Նման հրավեր, ամենայն հավանականությամբ, արվել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- ավելացնում է մեկնաբանը եւ ամփոփում. «Այդ լարված բանակցությունների մանրամասնությունները հայտնի չեն: Սակայն մեծ է հավանականությունը, որ Պուտինը Ղարաբաղի վերաբերյալ անհետաձգելի գագաթաժողով կհրավիրի եւ բացառված չէ, որ դրան կմասնակցի նաեւ Ղազախստանի նախագահը: Եւ կարող է այնպես լինել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Պուտինի մերձմոսկովյան Նովո-Օգարեւո նստավայրում կայանա Ղարաբաղի հարցով նախագահական գագաթաժողով»:



Վահրամ Աթանեսյան