Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ միացում)

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ միացում)

Երեւանում մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:



ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առաջին անգամ ցույցի մասնակիցներն իրենց հետ տանում են նաեւ 30 մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը՝ ի նշան Հայաստանի եւ Արցախի միասնության։



Ցույցի մասնակիցները Ցեղասպանության համալիր կբարձրացնեն նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այդ ոճրագործությունը դատապարտած երկրների դրոշները:



Երթը կընթանա ավանդական երթուղով` Բաղրամյան, Կիեւյան փողոցներով` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: