Մարտակերտում հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով ավտոմեքենա է այրվել. armlur.am

Մարտակերտում հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով ավտոմեքենա է այրվել. armlur.am

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Մարտակերտի շրջանում իրադրությունը լարված է եղել: Կայքին հասած լուրերի համաձայն՝ հակառակորդը գրադկայանքից կրակահերթ է արձակել Մարտակերտ քաղաքի ուղղությամբ: Կրակահերթի հետևանքով ամբողջությամբ այրվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար, զոհեր չկան: Լուրի իսկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել, սակայն՝ դեռևս չհաջողվեց: Թեպետ, ճշտելու անհրաժեշտություն չկա: ՊԲ-ն քիչ առաջ պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտակերտի, Թալիշի և Մատաղիսի ուղղությամբ հակառակորդը լարվածություն է ստեղծել: